Հարկային հսկողության աշխատանքները վերջին տասնօրյակում

Ֆինանսների նախարարությունը հոկտեմբերի 20-31-ը շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների  և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս  ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 19 ստուգումների արդյունքում արձանագրվել է 93.3մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

Շրջանառությունների, գների և ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով  34 հարկ վճարողի մոտ իրականացվել են չափագրումներ, 17-ի մոտ՝ հսկիչ գնումներ, աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու 10 ստուգումներ: 27.7մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորությունների ճշգրտումներ են ներկայացվել կատարված նախնական հաշվարկների մասով:
Հարկային հսկողական միջոցառումներին զուգահեռ իրականացվում է նաև օպերատիվ-հետախուզական աշխատանք հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ: Մասնավորապես, հոկտեմբերի երրորդ տասնօրյակում նշված հարկ վճարողների մոտ իրականացվել է օպերատիվ-հետախուզական 23 միջոցառում` կապված հարկային հաշիվների դուրս գրման նկատմամբ հսկողության հետ, բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 6 ստուգում, իսկ 87 հարկ վճարողի մոտ դրանք ընթացքի մեջ են: Տասնօրյակում ավարտված ՕՀՄ-ների արդյունքում համապատասխան հարկ վճարողներին առաջադրվել է 13.2մլն դրամի տուգանք:

Ստվերային շրջանառությունների կրճատման ուղղությամբ իրականացվող միջոցառումներով ֆինանսների նախարարությունը էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի դիտարկումամբ պարզել է, որ հոկտեմբերի 11-ից 20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ողջ տարածքում տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 3246 էլեկտրոնային հարկային հաշիվ` 1.6մլրդ դրամ ընդհանուր շրջանառությամբ (ներառյալ ԱԱՀ): Ստորև ներկայացվում է հաշվետու 10-օրյակի ընթացքում 10.0 մլն. դրամից ավելի ընդհանուր արժեքով էլեկտրոնային հարկային հաշիվներ անվավեր կամ չեղյալ ճանաչած հարկ վճարողների ցանկը: 

Ընդհանուր առմամբ՝ հոկտեմբերի երրորդ տասնօրյակում ՀՀ ՖՆ կողմից իրականացված աշխատանքների և հսկողական միջոցառումների արդյունքում հարկ վճարողներին առաջադրվել է մոտ 167.2մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

Մանրամասները՝ ՀՀ հարկային ծառայության պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել