Համագործակցության հետագա ամրապնդումը՝ ԵՏՄ կազմում համատեղ աշխատանքի տեսանկյունից. Հ. Մանուկյանի այցը Ղազախստան

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր հանդիպել է  Ղազախստանի Հանրապետության Սահամանադրական խորհրդի նախագահ Իվան Ռոգովին: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել զարգացող  ժողովրդավարությունների սահմանադրական իրավունքի առանձնահատկությունների վերաբերյալ: Ռոգովը ներկայացրել է իր երկրի անցած ճանապարհը և զարգացման միտումները, ինչպես նաև գոհունակություն հայտնել ՀՀ սահմանադրական դատարանի հետ ունեցած սերտ համագործակցության համար: Կողմերը նաև կարծիք են փոխանակել Եվրասիական տնտեսական միություն ընդգրկվելուն առնչվող սահմանադրական հարցերի վերաբերյալ:

Եռօրյա այցի շրջանակում ՀՀ արդարադատության նախարարը  մասնակցել է Ղազախստանի արդարադատության նախարար Բերիկ Իմաշևի  կազմակերպած գործնական ճաշին: Հանդիպմանը կողմերը կարևորել են համագործակցության հետագա ամրապնդումը՝ Եվրասիական տնտեսական միության կազմում համատեղ շարունակական արդյունավետ աշխատանքի տեսանկյունից: Նախարարները  ներկայացրել են նաև քրեակատարողական, հարկադիր կատարման և դատական փորձաքննությունների ոլորտում իրենց երկրների ունեցած փորձը:  Գործընկերները դատական փորձաքննությունների ազգային մարմինների միջև ամուր համագործակցության ձևաչափ  ստեղծելու համաձայնություն են ձեռք բերել: 

Լուսանկարը՝ moj.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել