ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Գոռ Հակոբյանը նշված պաշտոնը զբաղեցում է 2010 թվականի նոյեմբերի 10-ից:
Ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ 2013 թվականի սկզբին պաշտոնատար անձը հայտարարագրել է 2.500.000 ՀՀ դրամ, 33.000 ԱՄՆ դոլլար, որոնք հարկային տարվա վերջում նվազել են, համապատասախանաբար դառնալով 2.000.000 ՀՀ դրամ և 15.000 ԱՄՆ:
2013թ.-ին Գ. Հակոբյանի աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 9.714.150 ՀՀ դրամ, ստացված փոխառությունները (վարկերը)՝ 27.000.000 ՀՀ դրամ, իսկ գույքային իրավունքներից ստացված եկամուտը՝ 21.000 ԱՄՆ դոլլար:
Դատավորի հետ որպես փոխկապակցված անձ ներկայացված է վերջինիս կինը՝ Հռիփսիմե Հարությունյանը, ով հայտարարագրել է 2.000 ԱՄՆ դոլլար, իսկ աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 1.553.848 ՀՀ դրամ: