Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանը նշված պաշտոնը զբաղեցում էր 1999 թվականի հունվարի 5-ից մինչև 2014 թվականի հոկտեմբերի 21-ը: Ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ 2013 թվականի սկզբին պաշտոնատար անձը հայտարարագրել է 7.000.000 ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջում աճել է, դառնալով 8.000.000 ՀՀ դրամ:
2013թ.-ին Գ. Կարախանյանի աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել 8.783.333 ՀՀ դրամ:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի հոկտեմբերի 21-ի հրամանագրով դատավոր Գ. Կարախանյանը նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: