Ընտանեկան օրենսգրքի համաձայն` ներկայումս կնոջ համար ամուսնության տարիք սահմանված է 17 տարեկանը, տղամարդու համար` 18-ը:
Այդպիսի տարբերությունը բացատրվում էր կնոջ, ֆիզիոլոգիական զարգացմամբ պայմանավորված, առավել վաղ հասունացմամբ:
Ներկայումս շրջանառության մեջ է գտնվում մի օրինագիծ, որի ընդունմամբ կվերանա կնոջ և տղամարդու համար օրենսդրությամբ նախատեսված տարբերակված մոտեցումը: Թե’ կնոջ, և թե’ տղամարդու համար ամուսանական տարիքը կսահմանվի 18 տարեկանը:
Որպես նախագծի հիմնավորում` նախատեսված է դրանով վերացնել առկա գենդերային խտրականությունները տղամարդու և կնոջ միջև`ապահովելով գենդերային հավասարությունը: