Դատավոր Նախշուն Տավարացյանի և նրա դստեր հայտարարագրած եկամուտները

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը նշված պաշտոնը զբաղեցում է 1999 թվականի հունվարի 5-ից:

Ըստ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ 2013 թվականի սկզբին պաշտոնատար անձը հայտարարագրել է 2.000.000 ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջում մնացել է անփոփոխ:

2013թ.-ին Ն. Տավարացյանի աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել 9.297.491 ՀՀ դրամ, գույքը (բացառությամբ դրամական միջոցների) օտարելուց ստացված եկամուտը՝ 1.000.000 ՀՀ դրամ, իսկ ստացված փոխառությունները (վարկերը)՝ 4.000.000 ՀՀ դրամ:

Որպես պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձ, հայտարարագիր է ներկայացրել նաև նրա դուստրը՝ Անի Ռաֆայելի Տավարացյանը: Ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ 2013 թվականին Ա. Տավարացյանը հայտարարագրել է 72.000 ՀՀ դրամ՝ որպես այլ եկամուտներ:

Իրավաբան.net

Իրազեկումներ

Իրադարձություններ