Իրազեկում վարորդների համար. զգուշացեք 3000 դրամի տուգանքներից

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում ամենացածր տուգանքը 3000 դրամն է: Այն կիրառվում է մի քանի դեպքերում:

Համաձայն օրենսգրքի 124-րդ հոդվածի 7-րդ մասի «Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի անցման կանոնները խախտելը» առաջացնում է տուգանք 3000 դրամի չափով:
Այս տուգանքը կստանան նաև այն վարորդները, ովքեր խախտել են արտաքին լուսային սարքերից օգտվելու և տրանսպորտային միջոցների քարշակման կանոնները: Բացի այդ 3000 դրամ տուգանք սահմանվում է նաև 124.1. հոդվածով, որի համաձայն` «Տրանսպորտային միջոցների վարորդների մասնակցությունը այնպիսի խմբակային տեղաշարժի, որը խոչընդոտում է ճանապարհային երթևեկությանը կամ ստեղծում է երթևեկության անվտանգության սպառնալիք»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել