Ինչպես ավելի վաղ Իրավաբան.net-ը տեղեկացրել էր, Էդգար Ղազարյանը Վայոց Ձորի մարզպետի պաշտոնը լքել էր դիվանագիտական կորպուսում աշխատանքը շարունակելու համար: Իրավաբան.net-ի տեղեկություններով՝ նա պետք է նշանակվեր Լեհաստանում Հայաստանի դեսպան:
Քիչ առաջ ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել ՀՀ Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանին Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշակելու մասին:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ. Էդգար Ղազարյանին նշանակել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վարշավա):»,- ասված է հրամանագրում: