Որքա՞ն եկամուտ են հայտարարագրել ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը և նրա ամուսինը

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էլինար Վարդանյանը նշված պաշտոնը զբաղեցում է 2012 թվականի մայիսի 31-ից: Ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ 2013 թվականի սկզբին պաշտոնատար անձը հայտարարագրել է 27.000.000 ՀՀ դրամ և 16.000 ԱՄՆ դոլլար, որը հարկային տարվա վերջում աճել է, դառնալով 18.000 ԱՄՆ դոլլար:

2013թ.-ին Էլինար Վարդանյանի աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 3.609.470 ՀՀ դրամ:

Որպես պատգամավորի հետ փոխկապակցված անձ, հայտարարագիր է ներկայացրել նաև նրա ամուսին Կարեն Կորյունի Զաքարյանը: Ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ 2013 թվականին Կ. Զաքարյանը հայտարարագրել է 30.000 ԱՄՆ դոլլար, իսկ աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 4,687,843 ՀՀ դրամ:

Իրավաբան.net

Իրազեկումներ

Իրադարձություններ