Որքա՞ն են կազմում Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի և նրա կնոջ եկամուտները

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Էդիկի Բադալյանը նշված պաշտոնում վերանշանակվել է 2014 թվականի հունվարի 30-ից: Ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ 2013 թվականի սկզբին պաշտոնատար անձը հայտարարագրել է 14.860.000 ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջին նվազել է, դառնալով՝ 14.120.000 ՀՀ դրամ:

2013թ.-ին Մանվել Բադալյանի աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 5.387.682 ՀՀ դրամ: Նշենք նաև, որ պաշտոնը ստանձնելու պահին պաշտոնատար անձը հայտարարագրել էր նաև երկու հողամաս:

Որպես փոխկապակցված անձինք, իրենց եկամուտներն են հայտարարագրել նաև պաշտոնատար անձի կինը՝ Երազիկ Վոլոդյայի Ալեքսանյանը և դուստրը՝ Անահիտ Մանվելի Բադալյանը:

Ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի 2013 թվականի սկզբին Երազիկ Ալեքսանյանը հայտարարագրել է 24.115.000 ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջին նվազել է, դառնալով՝ 22.250.000 ՀՀ դրամ, իսկ վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցումը կազմել են՝ 3.840.000 ՀՀ դրամ:

Անահիտ Բադալյանը թեև ներկայացրել հայտարարագիր, սակայն եկամուտներ չի հայտարարագրել:

Իրավաբան.net

Իրազեկումներ

Իրադարձություններ