Այսօր Վլադիմիր Գասպարյանի հրամանով ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանը պաշտոնանկ է արվել՝ ուղարկվելով կադրերի ռեզերվ: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նա տեղեկացրեց, որ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Արսեն Գալստյանի պաշտոնը կզբաղեցնի Արտակ Հարությունյանը, ով մինչ այդ եղել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գալստյանի խորհրդականը: