ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունը 2014թ. 9 ամիսների ընթացքում

2014 թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 421 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ, այդ թվում 7-ը՝ ոստիկանության այլ ծառայությունների հետ համատեղ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ոստիկանության պաշտոնական կայքից:
Վարչության կատարած ծառայողական քննությունների արդյունքներով ոստիկանության 145 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի.
– հայտարարվել է նկատողություն՝ 42,
– հայտարարվել է խիստ նկատողություն՝ 44,
– հայտարարվել է զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին՝ 15,
– կոչումն իջեցվել է մեկ աստիճանով՝ 2,
– ազատվել են ոստիկանությունում ծառայությունից՝ 42։
ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով 2014 թ. 9 ամիսների ընթացքում ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել ու ՀՀ հատուկ քննչական ծառայության և նախաքննա կան այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննության 26 նյութեր։ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել