ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Արտյոմ Գեղամյանը ՀՀ արդարադատության փոխնախարար է նշանակվել 2014 թվականի հուլիսի 25-ից: Ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ պաշտոնը ստանձնելու պահին Ա. Գեղամյանը հայտարարագրել էր 86.746 ԱՄՆ դոլլար, արժեթուղթ՝ 6.500 ԱՄՆ դոլլար արժողությամբ, բազմաբնակարան բնակելի շենքում ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված բնակարան, հողամաս, MITSUBISHI LANCER 1.3, GAZ 3110, LEXUS RX 350 մակնիշների մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցներ:
Որպես փոխկապակցված անձ ներկայացված է Ա. Գեղամյանի կինը՝ Օլիմպիա Մարտինի Գեղամյանը, ով սակայն՝ ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած տեղեկությունների, չի ներկայացրել հայտարարագիր:
Հիշեցնենք, որ 2014 թվականի սեպտեմբերի 29-ին Ա. Գեղամյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ սեփական դիմումի հիման վրա և դեռևս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել պաշտոնը դադարեցնելու հայտարարագիր: