Ինչո՞ւ է աշխատանքից ազատվել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտյոմ Գեղամյանը

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արտյոմ Գեղամյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: Հիշեցնենք, որ նա այս պաշտոնին էր նշանակվել ընդամենը ամիսներ առաջ` հուլիսի 25-ին:

Այս առնչությամբ Իրավաբան.net-ը զրուցեց ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանի հետ, ով փոխանցեց, որ Արտյոմ Գեղամյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն. «Պատճառը չեմ կարող ասել, միգուցե անձնական են, ուղղակի իր դիմումի համաձայն է ազատվել»:

Մենք փորձեցինք կապ հաստատել պարոն Գեղամյանի հետ` պարզելու ազատման դրդապատճառները, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանում:

Արտյոմ Գեղամյանի կենսագրությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել