Ինպես արդեն տեղեկացրել է Իրավաբան.net-ը Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արտյոմ Գեղամյանը ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից։
Ընթերցողներին ենք ներկայացնում սույն թվականի օգոստոսի վերջին Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիայի և Իրավաբան.net-ի «Շրջանավարտների ձայն» հաջողության պատմությունների շարքի շրջանակներում նկարահանած Արտյոմ Գեղամյանի հաջողության պատմությունը:
Ստորև ներկայացնում ենք նաև Արտյոմ Գեղամյանի կենսագրությունը.
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1980 թ. 10 հունվարի, Կոտայքի մարզ, ք. Եղվարդ
Կրթություն
1997 -2001 թթ. – Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատ
2001-2003 թթ. – Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրա 2003-2006 թթ. – ՀՀ պետական կառավարման ակադեմիա (ասպիրանտուրա)
2006-2007 թթ. – ԱՄՆ Ինդիանայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
2012-2013 թթ. – Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոց
Աշխատանքային գործունեություն
1998-2001 թթ. – «Կանթեղ» ԲԲԸ փոխտնօրեն, իրավաբանական բաժնի պետ
2001 թ. – ՀՀ տնտեսական գործերի վերաքննիչ դատարանի նախագահի օգնական
2001-2002 թթ. – ՀՀ տնտեսական դատարանի նախագահի օգնական
2002-2004 թթ. – ՀՀ տնտեսական դատարանի գրասենյակի պետ
2004-2005 թթ. – ՀՀ տնտեսական դատարանի նախագահի օգնական
2004-2006 թթ. – ՀՀ պետական կառավարման ակադեմիա, իրավագիտության ամբիոնի դասախոս 2005-2006 թթ. – «Ամերիա» ՓԲԸ խորհրդատու
2007-2008 թթ. – «Լիսամ» ՍՊԸ, իրավաբան 2008 թ. – «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ, քրեական դատավարության և քրեագիտության ամբիոնի վարիչ
2008-2011 թթ. – ՀՀ արդարադատության նախարարության մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ
2009-2012 թթ. – Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման դեպարտամենտ, իրավաբան
2013-2014 թթ. – Հարվարդի համալսարանի Մարդու իրավունքների քաղաքականության կենտրոնի գիտաշխատող
2014 թ. հուլիսի 25-ից մինչև սեպտեմբերի 27-ը` ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Այլ տվյալներ
Զինապարտ է, պահեստազորի շարքային:
Իրավաբանական գիտությունների թեկնածու է:
Ազատ տիրապետում է ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներին:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի: