Հաշմանդամների հիմնահարցերը՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ուշադրության կենտրոնում

Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում «Հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագրի կազմման, վերականգնողական անհատական ծրագրում ընդգրկված վերականգնողական միջոցառումների իրականացման և իրականացմանն աջակցության կարգ»-ի վերաբերյալ:

Քննարկմանը ներկայացվեց Վերականգնողական անհատական ծրագրի (ՎԱԾ) կառուցվածքը և բովանդակությունը,   խոսվեց  ՎԱԾ-ի բժշկական, մասնագիտական և սոցիալական ծրագրերի մասին և  թե ինչ կարևոր սկզբունքներով է առաջնորդվում յուրաքանչյուր ծրագիր՝  հաշմանդամություն ունեցող անձի հետ աշխատելիս:

Քննարկման ընթացքում հնչեցին մտահոգություններ կապված ծրագրի արդյունքների ընթացիկ գնահատման հետ, եղան առաջարկություններ կարգի մեջ որոշ փոփոխություններ անելու հետ կապված:

Նախարար Արտեմ Ասատրյանը քննարկմանը ներկա մասնակիցներին հանձնարարեց  քննարկման ընթացքում հնչած առաջարկությունների և դիտողությունների հիման վրա լրամշակել,  ամբողջացնել ծրագրի փաթեթը և առաջիկայում ներկայացնել վերջնական քննարկման:

Լուսանկարը՝ mlsa.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել