Մարդու իրավունքները, օրենքի իշխանությունը, ժողովրդավարությունը Հայաստանում զուտ կարգախոսներ չեն. Դեսպան Արմեն Պապիկյան

Սեպտեմբերի 22-ին Ստրասբուրգում` Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը կազմակերպել էր ընդունելություն` ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքից:
Ընդունելությանը ողջույնի խոսքով հանդես է եկել Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը:
Դեսպան Պապիկյանն իր խոսքում ընդգծեց, որ արդեն 23 տարի է, ինչ Հայաստանն ընթանում է ժողովրդավարության կառուցման ուղիով, և այդ ճանապարհին կարևոր է նաև Եվրոպայի խորհրդի օժանդակությունը:
Խոսելով ՀՀ անկախության տարիների ձեռքբերումներից՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանը դինամիկ զարգացող ժողովրդավարությամբ պետություն է՝ հիմնված ԵԽ արժեքների և սկզբունքների վրա: Մարդու իրավունքները, օրենքի իշխանությունը, ժողովրդավարությունը Հայաստանում զուտ կարգախոսներ չեն, այլ պետության զարգացման մարտավարության անքակտելի բաղադրիչներ:
Ընդունելությանը ներկա էին Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ, Ստրասբուրգի տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Լուսանկարը՝ mfa.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել