ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Արևիկ Համլետի Պետրոսյանը նշված պաշտոնը զբաղեցրել է 2010 թվականի դեկտեմբերի 8-ից: Ըստ բարձրաստճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի՝ 2013 թվականի սկզբին պաշտոնատար անձը հայտարարագրել է 20.000.000 ՀՀ դրամ, որը հարկային տարվա վերջում նվազել է դառնալով՝ 500.000 ՀՀ դրամ: Հարկային տարվա վերջին Ա. Պետրոսյանը հայտարարագրել է 90.000 ԱՄՆ դոլլար:
2013թ.-ին Ա. Պետրոսյանի աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել են 6.022.975 ՀՀ դրամ, Քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը՝ 1.747.077 ՀՀ դրամ, իսկ նվիրատվության կամ օգնության կարգով ստացված գույքը, դրամական միջոցները (բացառությամբ աշխատանքի, ծառայության տեսքով ստացած) կազմել են 18.000.000 ՀՀ դրամ: