Գյումրու նախկին քաղաքապետի եղբոր որդու գործի քննությունը հետաձգվեց

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում այսօր հետաձգվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբոր որդու՝ Վահե Ղուկասյանի գործի քննությունը:

Հիշեցնենք` Վահե Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 2013թ ապրիլի 23-ի առավոտյան, ապօրինի կերպով ձեռք բերված և իր մոտ պահվող հրազենով փորձել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել Հարություն Խաչատրյանին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, այնուհետեւ ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկել է Արտյոմ Միշայի Կարապետյանին և ապօրինի կերպով ձեռք բերել, պահել ու կրել է հրազեն եւ ռազմամթերք: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան նրան դատապարտել է 17 տարվա ազատազրկման:

Հենց այս վճիռը բեկանելու նպատակով մեղադրվող կողմը բողոք էր ներկայացրել վերաքննիչ: Փաստաբան Հայկ Ալումյանը Վերաքննիչ բերված բողոքով պահանջում է որոշ հոդվածների մասով Վահե Ղուկասյանին առաջադրված մեղադրանքներում ճանաչել անմեղ և մեղմացնել պատիժը: Դատական նիստը կշարունակվի հաջորդ շաբաթ:

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել