ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության ավագ մասնագետի թափուր աշխատատեղ

ՀՀ դատական դեպարտամենտը (այսուհետ` Դեպարտամենտ) հայտարարում է փակ մրցույթ Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության ավագ մասնագետի թափուր պաշտոն զբաղեցնելու համար:

Վարչության ավագ մասնագետը` վարչության պետի հանձնարարությամբ իրականացնում է Դեպարտամենտի գործունեության կոնկրետ ոլորտի հետ կապված աշխատանքները, վարչության պետի հանձնարարությամբ նախապատրաստում է անհրաժեշտ նյութեր և տեղեկատվություն, համակարգում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը և պատրաստում դրանց հսկիչ տարբերակները, իրականացնում է Հայաստանի Հանրապետության  դատարանների նախագահների խորհրդի, նրա հանձնաժողովների նիստերի նախապատրաստական և կազմակերպական աշխատանքները, իրականացնում է Հայաստանի Հանրապետության դատարաններում  աշխատանքի  կազմակերպման  ուսումնասիրություններ, պատրաստում է քաղաքացիների դիմումների պատասխան-գրությունների նախագծերը, իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված իր լիազորություններից բխող այլ գործառույթներ: Վարչության ավագ մասնագետն ունի Օրենքով, Դեպարտամենտի կանոնադրությամբ և իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ (սոցիալական երաշխիքներ) և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ (սահմանափակումներ):

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`
* բարձրագույն իրավաբանական կրթություն, դատական (պետական)  ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն երեք տարվա դատական ծառայության ստաժ կամ դատական ծառայության առնվազն 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ գիտական աստիճան կամ չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ մինչև 2010 թվականի հունվարի  1-ը երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ. 
* իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
* համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
* գրական հայերենի պատշաճ իմացություն.
* առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին կարող են դիմել միայն ՀՀ դատական ծառայողները և ՀՀ դատական դեպարտամենտի կադրերի ռեզերվում ընդգրկված անձինք:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 9:30-ից մինչև 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Նշված թափուր պաշտոնի համար դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 29.09.2014թ.:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթը կկայանա  09.10.2014թ. ժամը 15:00-ին Դատական դեպարտամենտի շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ. 511-757):

Մանրամասները՝ ՀՀ դատական համակարգի պաշտոնական կայքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել