Հատուկ ծառայություն իրականացնող անձը խուլիգանության դեպքի մասնակից

2014թ. հուլիսի 15-ին Արարատի մարզի Զորակ-Նիզամի գյուղերի խաչմերուկի մոտ ավտոմեքենայի ազդանշան տալու հարցի շուրջ Տիգրան Ս.-ն և Կարեն Մ-.ն վիճաբանել են միմյանց հետ: Վիճաբանության ընթացքում Կարեն Մ.-ն հարվածներ է հասցրել Տիգրան Մ.-ի և նրա հոր` Սարգիս Մ.-ի մարմնի տարբեր մասերին, իսկ Տիգրան Մ.-ն էլ, իր հերթին, հարվածել է Կարեն Մ.-ին և նրա ուղևոր Էդգար Մ.-ին: Վիճաբանության մասնակիցները միմյանց պատճառել են մարմնական վնասվածքներ: 
Դեպքի առթիվ 2014թ. հուլիսի 25-ին ՀՀ ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնի Մասիսի բաժանմունքում մերժվել է քրեական գործ հարուցելը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերի հատկանիշներով: Օգոստոսի 7-ին Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը վերացվել է, և հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով: 
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Սարգիս Մ.-ն էլ իր հերթին է հայհոյել և հարվածել Կարեն Մ.-ին: Պարզվել է նաև, որ Սարգիս Մ.-ն ՀՀ ոստիկանության աշխատակից է:
Քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել