Մեկնարկել է Երևանի ավագանու չորրորդ գումարման առաջին նստաշրջանը

Երևանի ավագանին չորրորդ գումարման առաջին նիստում կարծիքների փոխանակումից և խմբակցությունների ներկայացուցիչների ելույթներից հետո ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ, համաձայնություն է տվել նաև Երևանը Եվրոպական Միության «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը միանալու մասին որոշման նախագծին:  Այս մասին հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Երևան քաղաքի ավագանու որոշման համաձայն՝ ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող, տեղաշարժվելու դժվարություն ունեցող հաշմանդամ կամ այդպիսի հաշմանդամներ կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող երեխա փոխադրող տրանսպորտային միջոց ղեկավարող անձանց համար սահմանվել է ավտոկայանատեղի տուրքի վճարման արտոնություն` նշված տուրքը վճարելով Երևանի քաղաքային համայնքի բյուջեից: Ըստ այդմ, ավագանին որոշել է Երևան քաղաքի 2014 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 1 մլն դրամ հատկացնել։ Հաշվի առնելով սահմանված կարգով տեղական տուրքի արտոնություն ստանալու համար քաղաքապետարան ներկայացրած դիմումների քանակը՝ հաշվարկը կատարվել է 100 անձանց հաշվով։
Ավագանու հավանությանն են արժանացել նաև 2014 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված Երևան քաղաքի հողային հաշվեկշռին հավանություն տալու մասին, ինչպես նաև օրակարգում ընդգրկված մյուս հարցերը:
Որոշվել է Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը գումարել հոկտեմբերի 29-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել