ՀՀ փաստաբանական դպրոցի կարողությունների զարգացման դրամաշնորհ

Հայաստանի Հանրապետության Փաստաբանների դպրոցը Հայաստանի Հանրապետության միջոցով Համաշխարհային Բանկից ստացել է Դրամաշնորհ՝ իր վերապատրաստման կարողությունների հզորացման նպատակով, և մտադիր է Դրամաշնորհի մի մասը օգտագործել խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման նպատակով՝ հետևյալ առաջադրանքը կատարելու համար:  Խորհրդատվական ծառայությունները ներառում են հեռահար ուսուցման համապարփակ պլատֆորմի ստեղծում և տեղայնացում՝ իրական ժամանակում տվյալների փոխանցման հնարավորությամբ՝ հիմնված ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների վրա, որը կարող է հետագայում օգտագործվել Փաստաբանների Դպրոցի կողմից՝ հեռահար ուսուցման գործունեության կազմակերպման և վերապատրաստման գնահատում/միավորների հավաք իրականացնելու համար: Համակարգի ստեղծման համար կարևոր է բացահայտել նոր Վեբինարի բոլոր շահառուներին/շահագրգիռ կողմերին: Ծրագրի իրականացման ժամանակահատվածը 2014թ. հոկտեմբերից մինչև 2015թ. մարտն է:  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ն հրավիրում է բոլոր իրավասու խորհրդատվական ընկերություններին ներկայացնելու իրենց հետաքրքրությունը Ծառայություններն իրականացնելու համար: Շահագրգիռ Խորհրդատուները պետք է ներկայացնեն տեղեկատվություն, որը ցույց կտա/կհավաստի, որ նրանք ունեն պահանջվող որակավորումները և համապատասխան փորձը՝ Ծրագիրն իրականացնելու համար: Կարճ ցուցակում ընդգրկվելու չափանիշն է վեբինարների ստեղծման և հարմարեցման համար բաց բազային տվյալների խմբավորման և/կամ տեղայնացման կարողություների առկայությունը: 

Հետաքրքրություն ցուցաբերելու դիմումները պետք է լինեն գրավոր և ներկայացվեն ստորև ներկայացված հասցեով (անձամբ, կամ փոստով, կամ e-mail-ով) մինչև 26 սեպտեմբերի, 2014թ.:

Մանրամասների համար այցելեք ՀՀ Արդարադատության նախարարության պաշտոնական կայք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել