Կայացավ «Քաղաքացիների մասնակցությունը ՏԻՄ որոշումների կայացման գործընթացներում. ԵՄ փորձի ներկայացում» ծրագրի ավարտական համաժողովը

Սույն թվականի օգոստոսի 15-ին Լոռու մարզում տեղի ունեցավ «Քաղաքացիների մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների կայացման գործընթացներում. ԵՄ փորձի ներկայացում» ծրագրի ավարտական համաժողովը: Նպատակը ծրագրի շրջանակում կատարված աշխատանքների ամփոփումն էր:

Հայաստանի երիտասարդ իրավաբաների ասոցիացիայի նախագահ, «Քաղաքացիների մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների կայացման գործընթացներում. ԵՄ փորձի ներկայացում» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը կարևորեց կատարված աշխատանքները՝ շեշտելով, որ դրանք նպաստելու են հետագայում տեղական ինքնակառավարման գործընթացներում քաղաքացիների մասնակցության և հանրային վերահսկողության մեխանիզմների զարգացմանը Հայաստանում:

«Ծրագրի վերջում նախատեսվում է այս համայանքային հադիպումներից վեր հանված խնդիրների և հաջողության փորձի արդյունքում կներկայացվի բարեփոխումների առաջարկություններ, ինչպես համակարգային, այնպես էլ ընթացակարգային»:

Կարեն Զադոյանը վստահեցնում է. այդ բարեփոխումների կատարումը կնպաստի քաղաքացիների մասնակցությանը ՏԻՄ որոշումների ընդունման գործընթացին, ինչպես նաև հանրային վերահսկողության իրականացմանը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչ, տեղական ինքնակառավարման հարցերի բաժնի պետ Կարեն Բակոյանը անդրադառնալով ծրագրին` համոզմունք հայտնեց, որոշումների կայացման հարցում քաղաքացիների մասնակցությունը պետք է դառնա ժամանակակից ժողովրդավարության և կառավարման անբաժանելի բաղադրիչը:

«Հայաստանում քաղաքացիների մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների կայացման գործընթացներում. ԵՄ փորձի ներկայացում ծրագրի շրջանակում կայացած այս համաժողովը կարող է էական առաջընթացի համար նախադրյալներ ստեղծելու և աշխատանքների հետագա ուղղություններ նախանշելու լավ հարթակ հանդիսանալ»:

«Հատկապես գյուղական համայնքներում մարդկանց հետ աշխատելը, մարդկանց իրենց իրավունքները ներկայացնելը և բացատրելը շատ կարևոր է, քանի որ իրենք ինֆորամցիայից զրկված են և իրենց իրավունքները պաշտապնել չգիտեն»:

Նման տեսակետ է հայտնում Լոռու փոխմարզպետ Արսեն Դարբինյանը`կարևորելով Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի գործունեությունը: Ըստ նրա՝ կազմակերպության կատարած աշխատանքն իր արդյունքն անպայման կտա:

Կատարված աշխատանքների մասին ավելի լավ պատկերացում կազմելու համար մասնակիցներին ներկայացվեցին Ստեփանավանում և Մարգահովիտում «World café» ֆորմատով կազմակերված միջոցառման վերաբերյալ տեսանյութեր:
Հանդիպման ժամանակ խմբային աշխատանքների միջոցով մասնակիցներն ամփոփեցին Մարգահովիտում և Ստեփանավանում կազմակերպված նմանօրինակ միջոցառումների արդյունքները, լսեցին նոր գաղափարներ և առաջարկներ:

«Կարևոր են այսպիսի քննարկումները, մանավանդ, որ ներկայացվում է այլ երկրների փորձը և քննարկվում առաձին խմբերով, դա շատ լավ մեթոդ է աշխատանքի»:

«Լոռեցիների միավորում» ՀԿ նախագահ Մենուա Բրուտյանի կարծիքով նման միջոցառումների կազմակերպման հարցում շատ կարևոր է մասնակիցների ճիշտ ընտրությունը.
«Առահասարակ ամեն դեպքում ունեն դրական միտում և հույս եմ հայտնում, որ նման միջոցառումների արդյուքնում մեր երկրում կունենանք մասնակցային կառավարման մակարդակ»:

«Բնականաբար օգնում են խնդիրները վերհանելու, ինչպես տեսնում եք մեր բոլորիս առջև դրված են խնդիրների շարան և բոլոր մասնակիցներին մտածել են տալիս, թե ինչ լուծումներ կարող են տալ»:

Ըստ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության Ստեփանավանի տարածքային զարգացման ծրագրի ղեկավար Արմինե Քալաշյանի՝ սա այնպիսի գործընթաց է, որը երկար ժամանակ է պահաջում:

Ծրագրի փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանը հավաստիացնում է, ծրագրի իրականացման ընթացքում բավական լուրջ խնդիրներ են վերհանվել: Մասնավորապես տեղական ինքնակառավարման մասին օրենքում համայնքի ղեկավարը կարող է հասարակական կարգով խորհուրդներ ստեղծել: Սակայն այստեղ խնդիր կա:

«Ի՞նչ ենք մենք առաջարկում, խորհուրդները, որոնք պետք է ընտրվեն, խորհրդի անդամներն ընտրվեն հստակ չափանիշների հիման վրա: Այսինքն` նախքան ընտրությունները ձևավորվի մրցութային հանձնաժողով, որի կազմում կարող են լինել և՛ քաղաքապետը, և՛ համայնքի ներկայացուցիչը, ովքեր կձևավորեն մրցութային հանձնաժողովը և կընդունեն համապատասխան փաստաթղթեր խորհրդի անդամների ընտրության համար»:

Ծրագրի մյուս փորձագետ Արթուր Սուքիասյանի կարծիքով` ծրագիրն իր առջև դրված նպատակին հասել է:

«Համայնքներում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ծանոթացանք համայնքերում առկա խնդիրներին, բնակիչներն հենց իրենք էին բարձրաձայնում ոլորտում առկա խնդիրները, և ստացանք մի պատկեր, որը կարելի է ասել, ավելին է մեր սպասածից»:

Նմանատիպ միջոցառում է իրականացրել նաև Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան Սամցխե-Ջավախեթի շրջանի Ախլցխա քաղաքային
և Վալի գյուղական համայնքներում:
«Վրաստանի երիտասարդ իրավաբաների ասոցիացիա» ՀԿ-ի ընտրական ծրագրի համակարգող Լելա Տալիուրի խոսքով` նմանատիպ տարածաշրջանային ծրագրերը շատ կարևոր են` դրանք փորձի փոխանակման հնարավորություն են ընձեռում և օգնում են վերհանել որոշակի խնդիրներ.

«Հենց հիմա մենք որոշումների ընդունման գործընթացում քաղաքացիների ներգրավվածությունը ապահովելու մեխանիզմների և ընթացակարգերի մասին նոր օրենքի ուղղությամբ մտածելու գործընթացում ենք: Մենք որոշ հաջող մեխանիզմներ ենք գտել նաև հաշվի առնելով Չեխիայի Հանրապետության փորձը, ինչպես նաև բնակչությունից եկող գաղափարները, ինչպիսիք են՝ առցանց կոնֆերանսներ կամ բացօթյա հանդիպումներ կազմակերպելը»:

Հայաստանում քաղաքացիների մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների կայացման գործընթացներում. ԵՄ փորձի ներկայացում» ծրագրի վերջնական արդյունքը կլինի ոլորտի բարեփոխումները:

Ծրագիրը իրականացվել է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` գործընկերներ` «Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ի և «Ագորա Սենթրալ Յուրըփ» ՀԿ-ների հետ համագործակցությամբ՝ Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆինանսական օժանդակությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել