Հասարակության շրջանում պետք է ձևավորել անհանդուրժողականություն կոռուպցիոն ցանկացած երևույթի դեմ

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում օգոստոսի 21-ին Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից գործարկվող Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնում կայացավ հանդիպում Սյունիքի մարզի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և ՀԵԻԱ-ի Սյունիքի մարզային մասնաճյուղի կամավորների մասնակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների տեսակները և հակակոռուպցիոն պայքարի արդյունավետ եղանակները:

Մասնակիցները միանշանակ վերաբերմունք ունեին այն հարցին, որ կոռուպցիային հակազդելու համար անհրաժեշտ են ոչ միայն քաղաքական կամք և մասնագիտացված մարմիններ, այլև՝ հասարակության շրջանում պետք է ձևավորել հակակոռուպցիոն ընկալում և անհանդուրժողականություն կոռուպցիոն ցանկացած երևույթի դեմ: Այս գործընթացում կարևոր է նաև «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների՝ հակակոռուպցիոն մեխանիզմների նկատմամբ վերահսկողական կարողությունների զարգացման ուղղված միջոցառումները:
Հանդիպումը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Սյունիքի մարզային մասնաճյուղի համակարգող, իրավախորհրդատու Անի Ասատրյանի կողմից:

Իրավաբան.net

Այլ միջոցառումներ

Իրադարձություններ