Ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու համար, շատերը դիմում են ՀՀ նոտարական գրասենյակներ` առանց նախապես իմանալու, թե ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել նոտարին` ժառանգությունը ընդունելու մասին դիմումի հետ միասին: Այսպիսով, ժառանգության իրավունքի վկայագիր ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1. Մահվան վկայական:
2. Տեղեկանք մահացածի վերջին մշտական բնակավայրից (մինչև մահը գրանցված է եղել տվյալ հասցեում և 3-րդ ձև անձնագրավարից, ովքե՞ր են գրանցված մահացածի հետ կամ տնային գիրքը):
3. Մահացածի հետ ազգակցական կապը հաստատող փաստաթղթեր՝ ծննդյան վկայական, ամուսնության վկայական:
4. Տան սեփականության փաստաթղթերը (վկայական, գույքային թերթ, տեխնիկական անձնագիր, հատակագիծ):
5. Հիմք, փաստաթուղթ, որի հիման վրա ժառանգատուն սեփականատեր է դարձել (տեղեկանք թաղապետարանից այն մասին, թե ովքե՞ր են մասնակցել սեփականաշնորհմանը):
6. Սեփականության փաստաթղթի բացակայության դեպքում տեղեկանք անշարժ գույքի պատկանելության և չափերի նշումով (կնքված) ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից:
7. Տեղեկանք տան պատկանելության, սենյակների քանակի, քառակուսի մետրի և արժեքի մասին, որի գումարն ամբողջությամբ մուծված է, և կոոպերատիվին պարտք չունի (կոոպերատիվների բնակիչների համար):
8. Այգետնակների համար՝ տեղեկանք այգեգործների միությունից, հասցե՝ ք. Երևան, Եր. Քոչարի փող. 11:
9. Կտակը հաստատված նոտարի նշումը՝ կտակը վերացված կամ փոփոխված չլինելու մասին:
10. Տեղեկանք մահացածի խնամքի տակ անչափահաս և անաշխատունակ ժառանգներ չլինելու մասին (Բնակ Շահագործման Տեղամասից (ԲՇՏ) կամ թաղային կոմիտեից):
11. Ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական անձնագիրը:
12. Խնայդրամարկղի գրքույկը:
13. Անձնագրեր:
14. Ժառանգի բացակայության դեպքում պետական նոտարի կողմից հաստատված լիազորագիր՝ ժառանգություն ձևակերպելու մասին:
Ընդ որում, նշենք, որ հարկավոր է ներկայացնել վերը թվարկված բոլոր փաստաթղթերի բնօրինակները: