Այս լարված իրավիճակի հիմնական պատճառներից մեկն էլ այն է, որ Ադրբեջանի ղեկավարությունը սովորաբար քաղաքական իրադարձություններից, հանդիպումներից առաջ կամ հետո լարված իրավիճակ է ստեղծում` փորձելով ազդեցություն գործել միջազգային կառույցների և մեր հանրության վրա:
Նման տեսակետ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով օգոստոսի 8-9-ին Սոչիում կայանալիք Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպմանը:
«Երկխոսությունն է այն միակ պայմանը, որի շնորհիվ հնարավոր է ընթացք տալ այս հարցի խաղաղ լուծմանը: Կարծում եմ` մինչև նախագահների հանդիպումը հակառակորդ կողմի ղեկավարությունը կփորձի լարված իրավիճակը պահպանել և հանդիպումից հետո էլ ակնկալել լիարժեք խաղաղություն ու լիարժեք հրադադարի պահպանում` ինձ համար քիչ հավատալի է: Այդ պատճառով ՀՀ Զինված ուժերը մշտապես պետք է լինեն իրենց դիքերում` պահպանելով իրենց զգոնությունը : Նրանք իսկական հայորդիներ են, ովքեր հարկ եղած դեպքում պետք է հակադարձեն ցանկացած հարվածի»,- ասաց Սեյրան Օհանյանը: