2014 թվականի ընթացքում զինված ուժերում գրանցվել է ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում դիտավորյալ կատրված սպանության ընդամենը մեկ դեպք:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Փաստորեն զինված ուժերում իրականացվող բարեփոխումները և հրամանատարների համառ և քրտնաջան աշխատանքի շնորհիվ մենք հասել ենք ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում կորուստների գրեթե բացառման»,- ասաց նախարարը` հավելելով. «Ես հպարտ եմ ՀՀ զինված ուժերով և հպարտ եմ, որ այդ պատասխանատվությունն ինձ վրա է դրված: Այս զգացումը ինձ տվել են բոլոր այն շարքայիններն ու սպաներ, ովքեր գիտակցում են իրենց կատարած գործի արժեքը: Մեր բանակը կայացած և թրծված կառույց է: Մենք անաչառ քննության ենք ենթարկում ինքներս մեզ` փորձելով կատարելագործվել ամեն օր»: