Փաստաբան Արշավիր Խալափյանը հացադուլ է հայտարարել

Փաստաբան Արշավիր Խալափյանն արդեն մեկ օր է հացադուլ է հայտարարել:

Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գևորգ Գյոզալյանը, ով այսօր այցելել էր Կապան` իր աջակցությունը ցույց տալու գործընկերոջը:

«Արշավիրը հացադուլ է հայտարարել, քանի որ միանշանակ  վստահ է, որ սա իր դեմ կազմակերպված հաշվեհարդար է` կապված իր փաստաբանական գործունեության հետ: Ես նրան ճանաչում եմ դեռևս 2004 թվականից և ճանաչում եմ որպես ըմբոստ փաստաբան, ով պայքարում է պետական իշխանական համակարգի դեմ: Նրա մարդ տեսակը ճանաչելով՝ մտածեցի, որ սա շատ հնարավոր է՝ հաշվեհարդար է»:

Փաստաբանը հանդիպել է նաև քննիչի հետ` նրան տեղեկացնելով, որ թույլ է տրվել դատավարական սխալ` ձերբակալության մասին ՓՊ նախագահին անմիջապես տեղյալ չպահելու համար. «Նրանք ինձ ասացին, որ այսօր պատրաստվում էին տեղեկացնել: Անգամ ինձ խնդրեցին, որ գրությունը հանձնեմ Պալատի նախագահին: Բայց օրենքը հստակ ասում է անմիջապես տեղյակ պահել, իսկ դրա մեջ կարող է մտնել նաև հեռախոսազանգը»:

Գևորգ Գյոզալյանը նաև նկատեց, որ Արշավիր Խալափյանի հետ կապված համացանցում սուտ բամբասանքներ են տարածվում: Ըստ նրա` դրանք ևս ուղղորդված են որոշակի նպատակի:

Խորհուրդ տվեց բոլորին` քանի դեռ չկա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, զերծ մնալ մեղադրանքներից, առավելևս գործընկերոջ նկատմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել