Դատավարության մասնակիցներին ծանուցագիր ուղարկելը դատարանի իրավունքն է, թ՞ե պարտականությունը

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք դատական ծանուցագրերով տեղեկացվում են դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին:

Դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց իրազեկումը դատարանի պարտականությունն է, որի չպահպանումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի իմաստով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի էական խախտում է:

Դատարանը ծանուցագիրն ուղարկվում է գործին մասնակցող անձի նշած հասցեով, իսկ 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողի փաստացի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում դատարանը գործը քննում է պատասխանողի վերջին հայտնի բնակության վայրի համայնքի ղեկավարի կամ նրա վերջին հայտնի աշխատավայրի տնօրինության կողմից ծանուցում ստանալու փաստը հավաստող մակագրությամբ՝ հաղորդագրություն ստանալուց հետո:
Լինում են դեպքեր, որ դատարանները չեն պահպանում համապատասխան քաղաքացիական դատավարության օրենսգրքի պահանջները, որը հանգեցնում է ՀՀ Սահմանադրության 18-րդ, 19-րդ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածների խախտմանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել