Հնարավո՞ր է աձին կալանավորել, եթե խախտվել են ձերբակալման ժամկետները

ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի համաձայն՝ Մարդուն կարելի է ազատությունից զրկել կամ նրա ազատությունը սահմանափակել միայն հանցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում:

Իսկ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի` «Յուրաքանչյուր ոք, ով, ի խախտումն հոդվածի դրույթների, ձերբակալման կամ կալանավորման զոհ է դարձել, իրավունք ունի հայցի ուժով օժտված փոխհատուցման»:

Ուստի կալանավորման միջնորդությունը քննելիս ձերբակալման ընթացակարգի խախտման փաստ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է ձեռնարկել ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան միջոցներ: Ձերբակալման առավելագույն ժամկետի խախտման պարագայում այդ միջոցները պետք է հանգեն հետևյալին.
ա) 72-ժամյա ժամկետի խախտման փաստի արձանագրում,
բ) ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360.1 հոդվածի հիման վրա լրացուցիչ որոշման կայացում, կամ, խախտումն ակնհայտ և կոպիտ լինելու դեպքում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա քրեական գործ հարուցելու միջնորդությամբ դատախազին դիմում: Անօրինական ձերբակալման համար փոխհատուցում ստանալու պահանջով ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան դիմելու ընթացակարգի պարզաբանում:

Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածի ՝ապօրինի դատապարտելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, որպես խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մասին ստորագրություն կիրառելու, վարչական տույժի ենթարկելու հետևանքով պատճառված վնասը, օրենքով սահմանված կարգով, լրիվ ծավալով հատուցում է Հայաստանի Հանրապետությունը` անկախ հետաքննության, նախաքննության, դատախազության և դատարանի պաշտոնատար անձանց մեղքից:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում ձևավորվել է այն դիրքորոշումը, որ ազատությունից անօրինական զրկված անձի փոխհատուցման իրավունքը պետք է ապահովված լինի որոշակիության բավարար աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել