Հուլիսի 26-ից ուժի մեջ է մտնում «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում կատարված վերջին փոփոխություններն ու լրացումները: Այդ փոփոխություններից մեկով սահմանվում է, որ երթևեկության սահմանված արագությունը 81կմ/ժ և ավելի գերազանցելու դեպքում վարորդը տուգանվելու է 500.000 դրամի չափով:
Նշենք նաև, որ վարչական տույժ նշանակելիս որոշում կայացնող մարմինը (պաշտոնատար անձը) արագաչափ սարքի արձանագրած ցուցանիշից պարտավոր է հանել 10 կմ/ժ` արագաչափ սարքի հնարավոր սխալանքի համար: