Որքա՞ն է կազմում ՀՀ նախարարների և նրանց տեղակալների աշխատավարձերը նոր օրենքով

2014 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը, որն ընդունվել էր դեռևս 2013 թվականի դեկտեմբերի 12-ին: Նշված իրավական ակտով բարձրացվել է պետական պաշտոններ զբաղեցնող մի շարք պաշտոնյաների ամսեկան պաշտոնային դրույքաչափերը:

2014 թվականի հուլիսի 1-ից ՀՀ նախարարների աշխատավարձը դարձել է 793.680 դրամ, իսկ ՀՀ նախարարների առաջին տեղակալի աշխատավարձը` 661.400 դրամ: Բարձրացել է նաև ՀՀ նախարարների տեղակալների աշխատավարձը, որը ներկայումս կազմում է 562.190 դրամ:

Նշենք, որ նախկինում գործող «ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ նախարարի պաշտոնային դրույքաչափը կազմում էր 331.595 դրամ, նախարարի առաջին տեղակալինը՝ 247.700 դրամ, իսկ նախարարի տեղակալինը՝ 205.757 դրամ:

Հիշեցնենք, որ 2014 թվականի հուլիսի 1-ից բարձրացել է պետական պաշտոններ զբաղեցնող մի շարք պաշտոնյաների ամսեկան պաշտոնային դրույքաչափերը:

Իրավաբան.net

Իրազեկումներ

Իրադարձություններ