ՀՀ դատախազությունը պատրաստվում է աշխատողների վերապատրաստման համար 17 միլիոն 747 հազար 300 դրամ վճարել:
Նշված գումարը նախատեսված է 1 տարվա համար, որի ընթացքում կվերապատրաստվի 360 անձ՝ հետաքննության, նախաքննության և այլ մարմինների աշխատակիցներ:
Պայմանագիրը կնքվել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի հետ: