Շահեն Հարությունյանը փորձել է հեռախոս փոխանցել ամբաստանյալ Վարդան Վարդանյանին

Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատական նիստի ժամանակ նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հայտնեց, որ ինքը գրություն է ստացել ամբաստանյալներին ուղեկցող ոստիկանների խմբից, ըստ որի՝  Շանթ Հարությունյանի անչափահաս որդին՝Շահեն Հարությունյանը, ով ևս այս գործով ներգրավված է որպես ամբաստանյալ, փորձել է հեռախոս փոխանցել ամբաստանյալՎարդան Վարդանյանին:

Հետագայում, նման դեպքերից խուսափելու նպատակով, դատավորըկարգադրեց, որպեսզի Շահեն Հարությունյանն այսուհետ  նստի մոր հետ՝ պաշտան Արա Զաքարյանի կողքին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել