Ոստիկանության կողմից բերման ենթարկելու ժամանակ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ կիրառվել է անհամաչափ բռնություն, որի պատճառով կտրուկ վատացել է Գևորգ Սաֆարյանի առողջական վիճակը: Նրան շտապ բուժօգնություն են ցուցաբերել, այդ վիճակում պահել են շուրջ 5 ժամ, որից հետո Գևորգի վիճակը կրկին վատացել է և հիմա կանչվել է երկրորդ շտապ բուժօգնությունը:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում է գրել բնապահպան-ակտիվիստ Մարիամախոտ Թեղուտի Սուխուդյանը:
Ըստ գրառման Գևորգ Սաֆարյանը գտնվում է Երևանի երկրորդ հիվանդանոցում (Մարգարյան հիվանդանոցի հարևանությամբ), և այս պահին նրան բուժօգնություն են ցույց տալիս: Ոստիկանների կիրառած բռնության հետևանքով Գևորգի մարմնի տարբեր մասերում կան վնասվածքներ, իսկ ծունկը լրջորեն վնասված է:
Հիշեցնենք, որ Մաշտոցի պուրակում տեղի ունեցած միջադեպից հետո Գևորգ Սաֆարյանը բերման է ենթարկվել ոստիկանություն: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը