ԱԺ-ի նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանը եկամուտները բավական համեստ են

ԱԺ-ի նորընտիր նախագահ Գալուստ Սահակյանը, ով նաև վերջին շրջանում ամենաքննարկվող պատգամավորն էր դարձել 2013 թվականի ընթացքում ունեցել է 3 միլիոն 717 հազար դրամի եկամուտ:

Նշված գումարի մեծ մասը՝ 3 միլիոն 429 հազար դրամը ԱԺ նախագահը ձեռք է բերել որպես աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ 288 հազար դրամը՝ որպես կենսաթոշակ:

Ինչպես տեսնում ենք Գալուստ Սահակյանի դրամական միջոցները բավական համեստ են: Նույնը չի կարելի ասել վերջինիս կնոջ՝ Ժաննա Աղաբաբյանի եկամուտների մասին:

Նրա երկամուտը 2013 թվականի ընթացքում եղել է ամուսնու եկամուտից գրեթե 10-ն անգամ ավելի՝ 30 միլիոն 488 հազար դրամ: Այս գումարից 28 միլիոն 500 հազար դրամը հայտարարագրվել է որպես շահութաբաժին, 324 հազար դրամը՝ կենսաթոշակ, իսկ 1 միլիոն 664 հազար դրամը կազմել են աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները:

Ի տարբերություն ամուսնու, ով հարկային տարվա սկզբին և ավարտին որևէ գումար չի ունեցել, Ժաննա Աղաբաբյանը հարկային տարվա սկզբում հայտարարագրել է 60 միլիոն 785 հազար 765 դրամ, որը հարկային տարվա ավարտին դարձել է 75 միլիոն 785 հազար 765 դրամ:

Նշենք, որ Գալուստ Սահակյանի կողմից Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրում  նշվում են նաև նրա այն ազգականների անունները, ովքեր որևէ պետական պաշտոն են զբաղեցնում: Օրինակ նրա որդին՝ Տիգրան Սահակյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալն է, մյուս որդին՝ Արման Սահակյանը, ՀՀԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետն է:

Իրավաբան.net

Իրազեկումներ

Իրադարձություններ