Որքա՞ն է կազմել Դավիթ Ավետիսյանի եկամուտը 2013 թվականի ընթացքում

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի եկամուտը 2013 թվականի ընթացքում կազմել է 16 միլիոն 114 հազար 456 դրամ, որը վաստակել է աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրի համաձայն՝ հարկային տարվա սկզբում Դավիթ Ավետիսյանն ունեցել է 35 միլիոն դրամ, որը հարկային տարվա ավարտին ավելացել է՝ դառնալով 39 միլիոն դրամ: Ինչպես նաև ավելացել են նրա եվրոյով պահվող միջոցները՝ 3 հազար եվրոյից՝ դառնալով 13 հազար եվրո: Փոխարենը հարկային տարվա սկզբին և ավարտին նույնն են մնացել Քրեական պալատի նախագահի դոլարները՝ 14 հազար դոլար:

Որպես փոխկապակցված անձինք իրենց եկամուտները հայտարարագրել են Դավիթ Ավետիսյանի կինը՝ Մանուշակ Ստեփանյանը և մայրը՝ Հայաստան Ավետիսյանը:

Մանուշակ Ստեփանյանը 2013 թվականի ընթացքում ունեցել է 846 հազար 400 դրամ, որից 302 հազար 400 դրամը ձեռք է բերել որպես կենսաթոշակ, իսկ 544 հազարը՝ աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ: Ինչպես նաև հարկային տարվա սկզբին ունեցած 12 միլիոն 500 հազար դրամը հարկային տարվա ավարտին դարձել է 15 միլիոն դրամ:

Դավիթ Ավետիսյանի մայրը՝ Հայաստան Ավետիսյանը, 2013 թվականի ընթացքում հայտարարագրել ընդամենը 291 հազար դրամ եկամուտ, որը ձեռք է բերել որպես կենսաթոշակ:

Իրավաբան.net

Իրազեկումներ

Իրադարձություններ