«Մենք համբերություն ունենք այս երկիրը մինչև վերջ կառուցելու». «Դ!ԵՄ ԵՄ»-ի ակցիան ավարտվեց

«Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած բողոքի ակցիան ավարտվեց, բայց պահանջը շարունակվում է: 

Նրանք պահանջում են ՀՀ Պետական եկամուտների կոմիտեին ենթարկվել ՀՀ Բարձրագույն դատարանի որոշման պահանջներին և անհապաղ համապատասխան փոփոխություններ կատարել էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման ձևում՝ հնարավորություն տալով գործատուներին իրենց աշխատակիցների կամքին հակառակ պարտադիր կուտակային վճարներ չկատարել:

«Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը պահանջեց Կառավարության վաղվա նիստին իրենց պահանջը քննարկման առարկա դարձնել և լուծում տալ խնդրին` հակառակ դեպքում «սա սկիզբն է հանրային լայն ճնշման»:

Ոստիկանները շարունակում էին պահանջել բացել փողոցը, քանի դեռ չի հատել իրենց համբերությունը, ակցիայի մասնակից քաղաքացիներից մեկը հակադարձեց.

«Քանի որ մենք ենք տերը մեր երկրի, մեր համբերությունն անտակ է, այն չի լցվելու, որովհետև մենք ենք, որ որպես քաղաքացի` լծված ենք Հայաստանի Հանրապետության կառուցման ու հզորացման գործին, և մենք այսօր հայտարարարում ենք, որ մեր ակցիայով ևս մեկ անկյունաքար ենք դնում մեր հանրապետության զարգացման գործին:  Այսօր` այստեղից հեռանալով, հստակ ազդակ ենք տալիս, որ մենք համբերություն ունենք այս երկիրը մինչև վերջ կառուցելու և աղբահանությունը մինչև վերջ իրականացնելու»:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել