«Ապահովագրական» և «Ապահովագրություն» բառերի օգտագործումը

«Ապահովագրական» և «ապահովագրություն» բառերը, դրանց ածանցյալները, հոլովված ձևերը կամ թարգմանությունները, ինչպես նաև օտար լեզվով այդ բառի հայերեն տառադարձությունը կարող են իրենց անվանման մեջ, գովազդներում կամ այլ կերպ օգտագործել միայն օրենքով սահմանված կարգով ստեղծված և ապահովագրական, վերաապահովագրական կամ ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնելու լիցենզիա կամ իրավունք ունեցող անձինք, բացառությամբ երբ «ապահովագրական», «վերաապահովագրական», «ապահովագրական բրոքեր», «ապահովագրական գործակալ», «ապահովագրական միջնորդ» կամ «ապահովագրություն» բառերի օգտագործման իմաստից ակնհայտ բխում է, որ խոսքն ապահովագրական, վերաապահովագրական կամ ապահովագրական միջնորդային գործունեությանը չի վերաբերում:

Ապահովագրական, վերաապահովագրական կամ ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնելու լիցենզիա ստացած անձինք պարտավոր են լիցենզիան ստանալու պահից 90 օրվա ընթացքում, իրենց անվանման մեջ ներառել «ապահովագրական», «ապահովագրություն», «վերաապահովագրական» կամ «վերաապահովագրություն» բառերը, իսկ այդպիսի լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու կամ այն հանձնելու պահից 30 օրվա ընթացքում դրանք հանել իրենց անվանման միջից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել