Դ!ԵՄ ԵՄ. Երթ ֆինանսների նախարարությունից՝ ՊԵԿ

Սիրելի Հայրենակիցներ,

Ապրիլի 9-ին, ժամը 12:30-ին հավաքվում ենք ՀՀ ֆինանսների նախարարության մոտ և շարժվում դեպի ՀՀ Պետական եկամուտների կոմիտե՝ պաշտպանելու մեր սահմանադրական իրավունքները:

Սահմանադրական դատարանի ապրիլի 2 թիվ ՍԴՈ-1142 որոշման հրապարակումից հետո ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է էլեկտրոնային հաշվետվությունների ձևը անփոփոխ թողնել և դրանով պարտադրել գործատուներին փոխանցել կուտակային վճարները՝ սպառնալով ենթարկել վարչական պատասխանատվության:

Մենք պետք է ստիպենք ՀՀ Պետական եկամուտների կոմիտեին ենթարկվել ՀՀ Բարձրագույն դատարանի վերը նշված որոշման պահանջներին և անհապաղ համապատասխան փոփոխություններ կատարել էլեկտրոնային հաշվետվությունների ներկայացման ձևում՝ հնարավորություն տալով գործատուներին իրենց աշխատակիցների կամքին հակառակ պարտադիր կուտակային վճարներ չկատարել: 

Մեր հաղթական պայքարը շարունակվում է․․․

 

Հարգանքով,
«Դ!ԵՄ ԵՄ» թիմ

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել