Ո՞ր դեպքերում է Կառավարությունը հրաժարական տալիս

Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությունը իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Կառավարությունը կազմված է վարչապետից և նախարարներից: Այս մասին սահմանում է Սահմանադրությունը:

Կառավարությունը հրաժարական է տալիս Ազգային ժողովի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելու, Հանրապետության նախագահի կողմից վարչապետի հրաժարականն ընդունելու կամ վարչապետին ազատելու դեպքերում: Հրաժարական տված կառավարության անդամները շարունակում են իրենց գործունեությունը մինչև իրենց պաշտոններում նոր նշանակումներ կատարվելը կամ նորկառավարության կազմավորվելը:

Կառավարությունը կազմավորում է Հանրապետության նախագահը` կառավարության հրաժարականի դեպքում` քսանօրյա ժամկետում:

Կառավարությունը համարվում է կազմավորված, եթե նշանակվել են կառավարության բոլոր անդամները:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել