ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը 2013 թվականի սկզբում իր հաշվին ունեցել է 20.700.000 դրամ, որը տարվա վերջում դարձել է 22.750.000 դրամ: Տարվա վերջում նրա հաշվին ավելացել է 2.800 եվրո: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա գույքի և եկամուտների 2013 թվականի տարեկան հայտարարագրից:
Նույն աղբյուրի համաձայն` Վերահսկիչ պալատի նախագահը տարվա ընթացքում ունեցել է 9.247.722 դրամ եկամուտ, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից:
Իշխան Զաքարյանի կինը` Գայանե Սողոմոնյանը, 2013 թվականի սկզբում իր հաշվին ունեցել է 5.500.000 դրամ, որը տարվա վերջում դարձել է 5.798.000 դրամ: Նա հայտարարագրել է նաև 2,329 ԱՄՆ դոլար, որը տարվա վերջում դարձել է 2,940 ԱՄՆ դոլար:
Ինչպես ամուսնու դեպքում, նրա դրամական միջոցներին վրա ևս տարվա վերջում ավելացել է գումար` 1.076 եվրոյի չափով:
Գայանե Սողոմոնյանի տարեկան եկամուտը կազմել է 3.675.448, որը գոյացել է աշխատանքի վարձատրություն և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից:
Լուսանկարը` photolure-ի