ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը 2013 թվականի սկզբում իր հաշվին ունեցել է 25.000.000ՀՀ դրամ և 20.000 ԱՄՆ դոլար, իսկ տարվա վերջում` 25.500.000 ՀՀ դրամ և 20.000 ԱՄՆ դոլար: Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա գույքի, եկամուտների 2013 թվականի հայտարարագրից:
Ըստ նույն աղբյուրի` նա 2013 թվականի ընթացքում ունեցել է 11.653.242 դրամ եկամուտ: Այդ գումարը գոյացել է աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից` 3.653.242 դրամ, ինչպես նաև այլ եկամուտներից` 8.000.000 դրամ:
Արթուր Բաղդասարյանը հարկային տարում շարժական, անշարժ գույք, թանկարժեք գույք չի գնել, հանձնված կամ վերադարձված փոխառություններ չի ունեցել, արժեթղթերը և այլ ներդրումները ևս: