Որքա՞ն գումար է ունեցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2013 թվականին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2013 թվականի ընթացքում ունեցել է 115.000.000 ՀՀ դրամ, 50.000 ԱՄՆ դոլար և 50.000 Եվրո: Այդ գումարները նույն չափով պահպանվել եմ մինչև հարկային տարվա ավարտը:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա գույքի, եկամուտների 2013 թվականի հայտարարագրից:

Երևանի քաղաքապետը 2013 թվականի ընթացքում ունեցել է 7.333.040 դրամի եկամուտ: Այն գոյացել է աշխատանքի վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից` 4.833.040 դրամ և 2 գույք օտարելուց` 1.500.000 դրամ և 1.000.000 դրամ:

Ըստ հայտարարագրի` Տարոն Մարգարյանը 2013 թվականի ընթացքում շարժական և թանկարժեք գույք ձեռք չի բերել, չի ունեցել արժեթղթեր և այլ ներդրումներ, հանձնված կամ վերադարձված փոխառություններ:

 

Նունե Հովսեփյան
Իրավաբան.net

Իրազեկումներ

Իրադարձություններ