Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի կարգավիճակը և դրանց սահմանափակումները

Մասնակցի կենսաթոշակային հաշվում հաշվառված կենսաթոշակային ֆոնդերի փայերը համարվում են մասնակցի անձնական սեփականությունը:

Ամուսինների կենսաթոշակային ֆոնդերի փայերը համարվում են նրանցից յուրաքանչյուրի անձնական սեփականությունը:
Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի նկատմամբ մասնակցի տնօրինման իրավունքը սահմանափակվում է մինչև մասնակցի՝
1) կենսաթոշակային տարիքը լրանալը.
2) օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչելը.
3) առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի տված եզրակացության հիման վրա մասնակցի ծայրահեղ ծանր վիճակում գտնվելու և կենսական կարևոր օրգանների անբուժելի ախտահարումներով հիվանդ լինելը.
4) մշտական բնակության նպատակով արտասահման մեկնելը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից հրաժարվելը:
3. Կենսաթոշակային ֆոնդի փայը մասնակցի կողմից չի կարող՝
1) գրավադրվել.
2) ներդրվել իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում.
3) նվիրաբերվել կամ օտարվել որևէ այլ եղանակով.
4) օգտագործվել այնպիսի եղանակով, որը կարող է հանգեցնել կենսաթոշակային ֆոնդի փայի նկատմամբ սեփականության իրավունքի դադարմանը:
Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվները չեն կարող գրավադրվել կամ հանդիսանալ այլ պարտավորությունների ապահովման միջոց: Սույն մասով նախատեսված պահանջը չի սահմանափակում կենսաթոշակային ֆոնդի ակտիվների հաշվին ռեպո (հակադարձ ռեպո) գործարքների կնքման իրավունքը, եթե դա նախատեսված է կենսաթոշակային ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ), և եթե այդպիսի գործարքի արդյունքում չեն խախտվում սույն օրենքով նախատեսված սահմանաչափերը:
Մասնակցի պարտավորությունների համար մասնակցին պատկանող կենսաթոշակային ֆոնդի փայերի վրա բռնագանձում չի կարող տարածվել մինչև նրա կենսաթոշակային տարիքը լրանալը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել