ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը 2013 թվականի ընթացքում վաստակել է 5 միլիոն 171 միլիոն 80 դրամ:
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա գույքի, եկամուտների 2013 թվականի հայտարարագրից:
Ըստ աղբյուրի՝ աշխատանքի վարձատրության և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներ բաժնում հայատարարագրել է 3 միլիոն 429 հազար դրամ և 1 միլիոն 742 հազար 80 դրամ:
Պատգամավորը հարկային տարվա սկզբում ունեցել է 1 միլիոն դրամ, որը տարվա ավարտին ավելացել է ընդամենը 250 հազար դրամով՝ 1 միլիոն 250 հազար դրամ:
Արփինե Հովհաննիսյանն ընթացիկ տարում որևէ անշարժ, շարժական կամ թանկարժեք գույք ձեռք չի բերել: