Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած հայտարարագրի համաձայն՝ 2013 թվականին Սահմանադրական դատարանի նախագահը ունեցել է 12 միլիոն 209 հազար 879 դրամ:
Նշված գումարից 10 միլիոն 970 հազար 103 դրամը գոյացել է աշխատավարձից և դրան հավասարեցված այլ վճարումներից, իսկ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը կազմել է 1 միլիոն 239 հազար 776 դրամ:
Հարկային տարվա սկզբում ՍԴ նախագահն ունեցել է 4 միլիոն 700 հազար դրամը, որ տարվա ավարտին նվազել է՝ հասնելով 3 միլիոն 600 հազար դրամի:
Միաժամանակ նույն ժամանակահատվածում ունեցել է 2 հազար 200 դոլար, որն ավելացել է՝ հասնելով 3 հազար 600 դոլարի:
Նունե Հովսեփյան