Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի 2013 թվականի եկամուտները կազմել են 36.427.635 դրամ: Այդ գումարը ըստ նրա`Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի, եկամուտների 2013 թվականի հայտարարագրի, գոյացել է աշխատանքի վարձատրությունից` 11.574.735 դրամ և 731,938 դրամ, նվիրատվության կամ օգնության կարգով ստացված 18.000.000 դրամից և տրված փոխառություններից (վարկերից) ստացված տոկոսից և այլ հատուցումից` 6.120.962 դրամ:
Արման Մկրտումյանը հարկային տարվա սկզբում ունեցել է 185.790.00 ԱՄՆ դոլար, 5.000.000 ՀՀ դրամ, իսկ հարկային տարվա վերջում` 185.790.00 ԱՄՆ դոլար և 24.000.000.00 ՀՀ դրամ:
Նա 2013 թվականի ընթացքում որևէ շարժական և անշարժ գույք ձեռք չի բերել: Նա չունի հարկային տարում ձեռքբերված թանկարժեք գույք, ինչպես նաև արժեթղթեր և այլ ներդրումներ:
Նունե Հովսեփյան
Իրավաբան.net