Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը 2013 թվականի ընթացքում որևէ շարժական և անշարժ գույք ձեռք չի բերել: Նա չունի հարկային տարում ձեռքբերված թանկարժեք գույք, ինչպես նաև արժեթղթեր և այլ ներդրումներ, հանձնված կամ վերադարձված փոխառություններ:
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած նրա գույքի, եկամուտների 2013 թվականի հայտարարագրից:
Արդարադատության նախարարը հարկային տարվա սկզբում իր հաշվին ունեցել է 16.780.000 ՀՀ դրամ, 70.000 ԱՄՆ դոլար, 6.500 Եվրո, իսկ հարկային տարվա վերջում 15.400.000 ՀՀ դրամ, 65,000 ԱՄՆ դոլար և 5.000 Եվրո:
Նա` որպես աշխատանքի վարձատրություն, հայտարարագրել է 3.188.267 ՀՀ դրամ և 520.000 ՀՀ դրամ, իսկ «տրված փոխառությունների (վարկերի) ստացված տոկոսը և այլ հատուցումը» բաժնում` 1.022.816 ՀՀ դրամ:
Նունե Հովսեփյան
Իրավաբան.net